Որևէ մեկը պատրաստվո՞ւմ է ինչ-որ անօրինական բան անի, որ բիրտ ուժի թեման բերվում է:  Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատրաստվում են արդյոք ընդդիմադիրների շարժման նկատմամբ բիրտ ուժ կիրառել:

Ինչ վերաբերում է իր հրաժարականի պահանջին, ապա ՀՀ վարչապետն ասաց, որ տվել է  հրաժարական, ընդ որում մի քանի անգամ: «Անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որ անընդհատ հրաժարական է տալիս»,- ասաց նա:

Խոսելով ընդհանրապես ՀՀ քաղաքական պրոցեսներից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք կարող են տեղի ունենալ: «Այդ պրոցեսների մեջ կա մի կարևոր, վճռորոշ բան, որը երբեք չպետք է սասանվի ու չի սասանվի. ժողովրդի ձայնի վճռական նշանակությունը երբեք որևէ տեղ չի կարող նսեմացվել»,- ասաց նա:

375