Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Ինչ էլ օրացույցային հաշվարկ են արել․․․

Հանրահավաքը մայիսի 9-ին,

Մայիսի 8-ին Հայաստանի վարչապետը որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկրի ղեկավար լինելու է Մոսկվայում ու վարի նիստը․․․

Մարգոյի Գաբրիելյանովի Միկա Բադալովը, Պուտինի օգնական Ուշակովն ու ադրբեջանական կալիբր ազ-ն արդեն ազդարարել են, որ «պուտինենք հաշիվ են պահանջելու, որ Հայաստանը հստակեցնի․․․»

Հաշվարկով՝ Փաշինյանը Մոսկվայից տուն կգա ու կտեսնի Հրապարակը ծփում է սրբազան կրեմլի ամբոխով ու ստիպված կլինի պայմանավորվել Թաթոյանին կամ Լեվոն Քոչարյանին վարչապետ անցկացնելու համար․․․

Մայիսի 15-ին չի ստորագրվի Տավուշյան սահմանազատման պրոտոկոլը ու սահմանազատումը չի շարունակվի այն հատվածներում, որտեղ արդեն Ադրբեջանը պարտավոր է հետ վերադարձնել Հայաստանին պատկանողը․ Ալիևը խոր շունչ կքաշի․․․ Հունիսի 1-ին էլ ստիպված չի լինի իր Միլի մեջլիսում հաստատել տա հանձնաժողովի կանոնակարգը, որտեղ ստորագրել է Գրանադայի հայտարարության տակ՝ Հայաստանը 29,800 է, քարտեզային հիմքը 1976-ն է, ու արդեն արժե դրոշները որոշ դիրքերից իջեցնել սահուն ու աննկատ նահանջի համար․․․

Դեհ հետո էլ ԵՄ դիտորդներին բոլոր տեղերից կճանապարհեք, քանի որ «ապակայունացնում են» վիճակը ու լրտեսում սիրելի Կրեմլին ու Ալիևին․․․

Տղերք, գիտե՞ք չենք հասկացել, թե ինչ եք անում․․․

Անգիր ենք իմացել ու առաջին օրվանից․․․

Մայիսի 9-ին կասեք նաև կոլորադյան բզեզի ժապավեններով ցուցարարներն էլ միանան, որ շատ լինեք․․․

Չեք հաջողելու․․․ Ու ոչ թե հանուն Փաշինյանի, այլ հանուն Հայաստանի Հանրապետության չեք հաջողելու»։

846