Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Մայիսի 10-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են GAZel (վարորդ՝ Դ. Բ. ծնված 1967թ.) և VAZ մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները:
10 Մայիս, 2024 14:15
480
Խոշոր ավտովթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին. կան տուժածներ
18 Սեպտեմբեր, 2025 18:20
Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ը և Toyota-ն. 3 ուղևորից մեկը մահացել է
18 Սեպտեմբեր, 2025 17:11
Բախվել են «Toyota Corolla»-ն և եռանիվ մոտոցիկլը. անչափահաս մոտոցիկլավարը տեղափոխվել է Երևան
17 Սեպտեմբեր, 2025 21:32