Բագրատը մի քանի պրոբլեմներ ունի: Առաջինը, որ հոգևորական է, չմոռանանք, որ բացի հավատացյալներից, Հայաստանում ապրում են նաև աթեիստներ, ագնոստիկներ, եզդիներ և այլն, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ռեպուտացիան վերջին տարիներին մեղմ ասած տխուր վիճակում է, քանզի ՀԱՐՈւՍՏ եկեղեցին որևէ օրհասական պահերին ծպտուն չի հանել, փոխարենը զբաղվել է բացառապես վճարովի ծառայությունների մատուցմամբ (կնունք, թաղում, հարսանիք): Եկեղեցին լինելով շատ հարուստ` իր հարստությունը չի ցանկացել տրամադրել իր ազգին նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ, այսինքն ինքն իր կյանքով է ապրել`ժողովրդից, պետությունից անջատ, հայ ազգը` իր:

Ժողովուրդն էլ արդեն համոզվել է, որ առանց ճանաչելու չի կարող ում պատահի հրապարակից բերի իրեն վարչապետ դարձնի,իսկ եթե չի հասկացել, ցավում եմ:

Գոնե մի բան սակայն հասկանում է, որ առանց sponsorship չէր կարող որևէ հոգևորական հեղափոխության օրակարագ մշակեր:

Երկրորդ խնդիրը նորարարության բացակայությունն է այս շարժումում: Բագրատը կրկնում է նույն տեքստերը, որոնք Փաշինյանն էր կրկնում 18-ին Հրապարակի բեմի վրա: Առնվազն տարօրինակ է, երբ դու ուզում ես հեռացնել ղեկավարի, որից ազգը հոգնել է, լինելով այդ ղեկավարի սիամական երկվորյակը քո գործողություններում: Էքսքլյուզիվը չկա:

Փիառ թիմը` թույլ է միանշանակ:

Շատերը Բագրատին աֆիլացնում են Ռոբերտ Քոչարյանի հետ, ոմանք գտնում են, որ Ռուսաստանն է «տիկնիկների պարանների հետ խաղացողը» ու չեն ուզում ևս մեկ անգամ իրենք ևս օգտագործված,մոռացված տիկնիկ լինեն:

Կմիանայի՞ ես արդյոք հոգևորականին` ՈՉ, քանի որ չեմ ճանաչում ով է, չգիտեմ ֆինանսավորման աղբյուրը, չգիտեմ տեսլականը Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները լուծելու, ունակությունները, ուղղվածությունը արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, մարդու իրավունքների վերաբերյալ մոտեցումները: Ես իրեն չեմ ճանաչում, քանզի դեռ միայն էմոցիոնալ ելույթներ եմ լսում, որոնք Փաշինյանից շատ ենք լսել, ու ձանձրացել: Չկա քաղաքական հայտարարություն:

Հրապարակում չկա շարժման իրական առաջնորդը,որն իրեն կուլիսների հետևում է պահում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, մինչդեռ լավ կաներ դուրս գար, շփվեր վերջապես իր ժողովրդի հետ, ոչ թե օֆիսում ջին տոնիկով Live ին հետևեր: ՏԵՂԱԿԱԼՈՎ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ ՉԵՆ ԱՆՈւՄ:

Յուրաքանչյուրն իրավունք ունի մասնակցել ցանկացած շարժման, հանրահավաքի, բայց թե ոնցա հայ ազգը միանգամից ֆետիշացնում, աստվածացնում մարդուն ում նույնիսկ չի ճանաչում, կարելիա երկաաար նայել ու չդադարել զարմանալ:

Աբգար Քլյանի ֆեյսբուքյան էջից:

1097