
Վերջին բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբջանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպմանը:
«Գործընթացը շարունակվում է այն սկզբունքների հունով և համահունչ որոնք հանրահռչակել ենք»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանը նշեց, որ երկու երկրների փոխվարչապետները, որոնք նաև ղեկավարում են սահմանային հանձնաժողովները, եկել են համաձայնության՝ սկսել մեկնարկել սահմանազատման գործընթացը՝ հիմք ունենալով Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը: «Աշխարհի բազմաթիվ երկրներ, կազմակերպություններ ողջունել են այս երկկողմ համաձայնությունը՝ այդ թվում ԵԱՀԿ նախագահությունը»,- ասաց նա:
Նա նշեց, որ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ: