Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան խոստացել է շուտով հանրության հետ կիսվել երկրում հնարավոր հեղաշրջման փորձի հետ կապված իրավիճակի մասին զեկույցով։

Թուրքիայում նախկինում աշխատանքից ազատվել և կալանավորվել են Անկարայի անվտանգության տնօրինության ոստիկանները՝ հանցավոր կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով։ Նրանց տները խուզարկվել են։ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննում է հնարավոր դավադրությունը՝ ավելի վաղ գրել էին լրատվամիջոցները։

Գիշերը նախագահ Թայիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ՝ իրավապահ մարմինների շարքերում հնարավոր հեղաշրջման փորձի մասին զգուշացնելուց հետո։ Սպասվում է, որ Էրդողանը կխոսի այդ թեմայի շուրջ չորեքշաբթի օրը խորհրդարանում իշխող կուսակցության նիստում: Էրդողանի դաշնակից Դևլեթ Բահչելին ասել է, որ իրավիճակը կարող է դավադրություն լինել կառավարության դեմ և զգուշացրել է Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձի կրկնության հնարավորության մասին։

244