Իսրայելը հետ է կանչել իր դեսպաններին Իռլանդիայում և Նորվեգիայում խորհրդակցությունների համար՝ կապված Պաղեստինի պետականությունը ճանաչելու երկրների որոշման հետ: Այս մասին հայտարարել է հրեական պետության արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։

«Ես հրամայել եմ Իռլանդիայում և Նորվեգիայում իսրայելական դեսպաններին անհապաղ Իսրայել վերադառնալ  խորհրդակցությունների համար՝ կապված այդ երկրների՝ պաղեստինյան պետության ճանաչման հետ։ Ես հստակ ուղերձ եմ հղում Իռլանդիային և Նորվեգիային․ Իսրայելը չի նահանջի նրանց առաջ, ովքեր խաթարում են նրա ինքնիշխանությունը և սպառնում են նրա անվտանգությանը»,- գրել է նախարարը X-ում (նախկինում Twitter):

Նա քննադատել է Պաղեստինի ճանաչումը՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինված կողմնակիցների կողմից Իսրայելի վրա հարձակման համատեքստում։ 

167