Ուկրաինայում հակամարտության երկարացման մեղավորը Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցներն են․ Չինաստանի ԱԳՆ
Ուկրաինայում հակամարտության երկարացման մեղավորը Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների գործողություններն են, որոնք թույլ չտվեցին Մոսկվային և Կիևին հասնել խաղաղության, ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։
Ճեպազրույցի ժամանակ Վենբինն ասել է, որ տեղեկություններ կան, որ երկու երկրները՝ Ռուսաստանն ու Ուկրաինան, մոտ էին հակամարտությունը դադարեցնելու համաձայնության գալուն։ Սակայն Բրիտանիայի և այլ կողմերի խոչընդոտները խանգարեցին դրան, և հակամարտությունը «շարունակվում է մինչ օրս»:
Դիվանագետը նախազգուշացրել է, որ «Չինաստանին արատավորելը չի փոխի Լոնդոնի անարդյունավետ դիրքորոշումը ուկրաինական հարցում և չի լուծի Բրիտանիայի սուր խնդիրները երկրի ներսում», իսկ ՉԺՀ-ն, նրա խոսքով, «կշարունակի պաշտպանել իր օրինական իրավունքներն ու շահերը»:
23 Մայիս, 2024 17:33
339
Ուկրաինայի ԶՈՒ-ն կարող էր Օլեշկիում հրադադարն օգտագործել վերախմբավորման համար․ Պեսկով
02 Նոյեմբեր, 2026 14:24
Մոսկվան ձգտում է երկարաժամկետ խաղաղության՝ ապագա սերունդների համար․ Պեսկով
30 Հոկտեմբեր, 2026 10:55
Պենտագոնից հեռացված գեներալը խոստովանել է՝ Իրանի և Ուկրաինայի մասին գաղտնի տեղեկատվություններ է փոխանցել ԶԼՄ-ներին
30 Հոկտեմբեր, 2026 10:50