Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգը խոսել է Հայասանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին։

«ԵԱՀԿ-ն փորձ ունի հետկոնֆլիկտային վերակառուցման, երկխոսության և հաշտեցման հարցերում։ Այս գործիքները կարող են հարմարեցվել և օգտագործվել ճկուն կերպով: Դրանք մեզ հնարավորություն են տալիս ճշգրիտ արձագանքել այն կարիքներին, որոնք առաջանում են խաղաղության համաձայնագրի կնքումից հետո: Մեզ անհրաժեշտ է բոլոր մասնակիցների համաձայնությունը, և որքան ուժեղ լինի ԵԱՀԿ մանդատը, այնքան ուժեղ կլինի մյուս մասնակից պետությունների աջակցությունը»,- նշել է նա։

Նա նաև հավելել, է որ Մալթան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին և կոչ է անում կառուցողականորեն շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատման գործընթացը․ «Հուսով եմ, որ այս գործընթացը եռանդով կշարունակվի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ Մեր ընդհանուր նպատակը հստակ է՝ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և կայուն խաղաղության համաձայնագիր»։

464