Ոստիկանության մանրամասները՝ նռնակով բանկ ներխուժման դեպքի մասին
Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը, հայտնում են Ոստիկանությունից:
Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից օպերատիվ խմբեր։
Նշված վայրում նռնակով զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։ Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը, ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին։
1974 թվականին ծնված Բյուրեղավանի բնակիչն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։
25 Մայիս, 2024 00:04
825
Մի՛ վճարեք գումարը և մի՛ սկանավորեք QR-ը․ քաղաքացիներին համացանցով ուղարկվում են հաղորդագրություններ․ ՆԳՆ
05 Հոկտեմբեր, 2026 19:00
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերը ընդլայնել են երթուղիները․ բացահայտվել է հանցագnրծության շուրջ 660 դեպք
18 Սեպտեմբեր, 2026 20:11
Ոստիկանության գվարդիան անցնում է տրանսֆորմացիայի կարևորագույն փուլ․ ՆԳ նախարար
01 Հուլիս, 2026 22:51
Գրքի փառատոնն առաջին անգամ կանցկացվի նաև մարզերում․ ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է հաղորդում
25 Սեպտեմբեր, 2025 21:58
Բացառիկ մանրամասներ 90-ականների դաշնակների կազմակերպած և երեկվա բացահայտված ահաբեկչությունից. փաստերը չեն լռում
26 Հունիս, 2025 19:04
Ամուսնու կողմից ծեծված և նկուղում հրկիզված 28-ամյա կինը նոր մանրամասներ է պատմել դեպքից
07 Մարտ, 2025 10:13