Շրջակա միջավայրի նախարարությունը հանրապետությունում ջրամբարների լցվածության վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել:

2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 ջրամբարներում ջրալցվածությունը կազմում է․
 Ախուրյանի ջրամբարում 80%,
 Արփիլիճ ջրամբարում՝ 88%,
 Ապարանի ջրամբարում՝ 52%,
 Ազատի ջրամբարում` 90%,
 Մարմարիկի ջրամբարում` 97%:

Նշված ջրամբարների գետավազաններում մայիսի 25-26-ին ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել, չեն դիտվել։

296