Նախարարը իր տեղում է, նա շարունակում է իրականացնել իր պարտականությունները և հետևապես հրաժարականի մասին խոսք լինել չի կարող: Այս մասին  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարար Վահե Ղազարյանի՝  հրաժարականի դիմում ներկայացնելու ցանկության վերաբերյալ շրջանառվող լուրերին:

«Իմ համակարգման տիրույթը շատ հստակ է, և հետևապես մարդիկ այլևայլ ինֆորմացիաներով ցանկանում են պարզապես քող գցել  կատարված աշխատանքի վրա ու նաև կասեցնել բարեփոխումների ընթացքը, ինչը անընդունելի է»,- ասաց նա և նշեց, որ նախարարը  2023 թվականի պետբյուջեի կատարողականին չի ներկայացրել, քանի որ աղետի գոտու համակարգման աշխատանքներով է զբաղված:

«Ոստիկանության բարեփոխումներն ընթանում են և շարունակելու են իրականացվել: Այս շրջանակներում մեզ համար կարևոր է  նաև էթիկայի կանոնների պահպանումը,  վարքագծի կանոնների պահպանումը»,-ասաց նա և նկատեց, որ անհնար է մեկ կամ երկու շաբաթում կամ մեկ տարվա կտրվածքով լուծել տարիներ շարունակ կուտակված ոլորտային խնդիրները:

«Պարեկային ծառայության զարգացման երկրորդ փուլը շուտով պետք է լինի, որտեղ մեծ ուշադրություն է դարձվելու վերապատրաստումներին»,- ասաց նա:

 

713