Երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Չինաստանի վճռականությունը չի կարող սասանվել ոչ մի սպառնալիքով։ Այս մասին ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը՝ մեկնաբանելով Ջո Բայդենի խոսքերը Թայվանը պաշտպանելու համար ամերիկյան զինված ուժերն օգտագործելու հնարավորության մասին։

«Թայվանի հարցը զուտ Չինաստանի ներքին խնդիրն է, և ոչ մի արտաքին միջամտություն ընդունելի չէ։ Ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք չի կարող սասանել Չինաստանի կառավարության և ժողովրդի ամուր վճռականությունը, կամքն ու ուժը՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է դիվանագետը։
Չինացիների մտահոգությունն է այն ճանապարհի ընտրության հարցը, որով տեղի կունենա մայրցամաքային Չինաստանի վերամիավորումը կղզու հետ:

«Թայվանի նեղուցում իրական ստատուս քվոն այն է, որ նեղուցի երկու կողմերն էլ պատկանում են Չինաստանին, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է: Թե ինչպես կարելի է լուծել Թայվանի հարցը, դա հենց չին ժողովրդի խնդիրն է»,- ասել է Մաո Նինգը:

352