Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան ֆրանսիացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ ցրում է խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը։

«Մեր Սահմանադրության 12-րդ հոդվածով պահանջվող խորհրդակցությունները կատարելուց հետո ես որոշել եմ քվեարկությամբ ևս մեկ անգամ ձեզ հնարավորություն տալ մեր խորհրդարանական ապագայի ընտրության»,- ասել է Մակրոնը, որի ելույթը հեռարձակել են ֆրանսիական լրատվամիջոցները։

«Ուստի այսօր երեկոյան ես ցրում եմ Ազգային ժողովը։ Մի քանի րոպեից կստորագրեմ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հրամանագիրը, որի առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, իսկ երկրորդ փուլը՝ հուլիսի 7-ին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ .

Նախորդ խորհրդարանական ընտրությունները երկրում անցկացվել են 2022 թվականի հունիսին։ Անցած Ազգային ժողովում Մակրոնը բախվել էր պատգամավորների լուրջ հակազդեցությանը։

320