Կարևոր չի հրապարակը լեցուն է, թե լեցուն չի, հրապարակում կարող է լինել 15 հազար՝ ինչպես երեկ էր, կարող է լինել 32 հազար, ինչպես առաջի հանրավահավաքի ժամանակ էր, կարևորը դա չի, կարևորը ասելիքն է. օրակարգ չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը:

 

«Օրակարգն  այն է, որ դու ասում ես, ես առաջարկում եմ սա, առաջարկում եմ սա և սա, իր առաջարկն ընդունելի չէ, ինքը դրա լիազորությունը չունի: Ինքը կարող է առաջարկել՝ նոր եկեղեցական որևէ տոն քննարկենք, կարող է առաջարկել նոր աղոթք»,-ասաց նա:

 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե 2018-ին ինչ էր ներառված ցույցերին, որ միացավ ժողովուրդը.  «Ներառված էր այն կոռուպցիոնը, որը որ կար, ներառված էին կեղծված ընտրությունները, ներառված էր անարդարությունը, որոնք մարդիկ ունեին, ներառված էր ընտրության հնարավորության բացակայությունը: Այլ հարց է, թե դու այդ առաջարկը կարողանում ես մատուցել հանրությանը, թե չես կարողանում։ Ես պնդում եմ, որ իրենք չեն կարողանում և իմ խոսքի ապացույցն այն գործընթացը և ապիկար քայլերն են, որոնք տեղի են ունենում»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

 

ԱԺ նախագահը նշեց, որ իր հիմնական և կարևոր դաշնակցին համարում է ՀՀ ժողովրդին և նշեց, որ մեղավոր են նրանք, ովքեր ցանկանում են ՀՀ ժողովրդից խլել ընտրության իրավունքը, ինչը նա թույլ չի տալու:

 

473