Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երբ ես պատմության ֆակուլտետում ընտրում էի ադրբեջանագետի մասնագիտությունը, շատերը կային, որ ասում էին՝ Ադրբեջանն ի՞նչ երկիր է, որ ուսումնասիրում ես, ի՞նչ լեզու է ադրբեջաներենը, որ սովորում ես…

Կյանքիս վերջին 10 տարին առնվազն նվիրել եմ Ադրբեջանի քաղաքական կյանքի ուսումնասիրությանը, փորձել տարբեր տեղերում իմ գիտելիքով օգտակար լինել, որքանով է ստացվել կամ ոչ, դատողն ու գնահատական տվողը ես չեմ: Ես գիտեմ՝ Արցախը իմ ինքնությունն է, իմ անբաժան մասը, որից ես երբեք չեմ հրաժարվի՝ անկախ ամեն ինչից: Ես իմ ամբողջ էությամբ ու գիտելիքով ավելի համառորեն կշարունակեմ ծառայել հայրենիքիս, կշարունակեմ պայքարել իմ ու ընդհանրապես հայ ազգի արժանապատվությունը ետ բերելու համար: Պարտության պատճառները խորն են, շատ են, սկսած մեր` 94 թ.-ի հաղթանակից հետո որդեգրած քաղաքականությունից՝ վերջացրած 44 օրվա պատերազմում ցուցաբերած սխալներով ու ուժերի իրական անհամաչափությամբ:

741