ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․

Բ Գարեգինի օրհնությամբ ու առաջնորդությամբ վայրագությունները դեռ չեն ավարտվել՝ նոր բախումներ են հրահրելու։

Հիմա էլ ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ ցուցարարներին բախումների են նախապատրաստում։ Իսկ սադրիչ տերտերը հայտարարում է որ լավ է արել, բախումներ է հրահրել ։

Ավելի քան վստահ եմ, որ ոստիկանությունը կպահի ու կպաշտպանի մեր պետականությունը, ինչպես երեկ արեց դա։

Արդյունքում տուժելու են այն մարդիկ, ովքեր հավատացել են Բ Գարեգինի ու սադրիչ տերտերի ստերին։

Ոչ Բ Գարեգինը, ոչ էլ սադրիչ տերտերը բախումներին անձամբ չեն մասնակցելու, ցուցարարների ստացած մարմնական վնասվածքների ցավը չեն քաշելու, քրեակատարողական հիմնարկներում ցուցարարների փոխարեն պատիժ չեն կրելու ․․․ ցուցարարներին հրահրելու են, «փուռն» են տալու ու կողքից հետևեն՝ ինչպես երեկ դա արեցին։

Իրենց համար ոչ տուժածների թիվն է էական, ոչ էլ զոհերի։ Կարևորը իշխանություն վերցնեն ու ճամպրուկով փոխանցեն իրենց միակ տղամադուն՝ Ռոբիկին։

355