ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը։

Նա այս մասին գրել է  X-ի իր միկրոբլոգում․

«Ես ողջունում եմ այս նոր զարգացումներն՝ ամրապնդելու ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները։ Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի վերջնական պաշտոնականացմանը, որը կխորացնի մեր համագործակցությունը և ավելի կամրապնդի ամերիկյան աջակցությունն՝ ուղղված Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը»,- գրառման մեջ նշել է ԱՄՆ կոնգրեսականը։

274