ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն իր թվիթերյան էջում գրել է․

«Այսօր Կապիտոլիումում մենք հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության զոհերին և վերապրածներին և ընդունեցինք հայ ժողովրդի վճռականությունը։ Անցյալի այս հանցագործությունների և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման միջև կան հստակ զուգահեռներ։ ԱՄՆ-ը պետք է արագ գործի ճգնաժամը կանխելու համար»։

604