Հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Նորատուս գյուղում գործող գազալցակայանի տարածքում արևային կայան է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Նորատուս բնակավայր մայրուղի 35 «Անդ Մարիամ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում՝ արևային էներգիայի արտադրման կայանի տակ այրվել է մոտ 230 քմ խոտածածկույթ և մոտ 1մ բարձրավոլտ էլ․մալուխ։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

273