Գերմանիայում մեկնարկել է ֆուտբոլային ամենասպասված մրցաշարերից մեկը՝ ԵՎՐՈ-2024-ը, որն անցկացվում է 4 տարին մեկ։

Բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Մյունխենի Ալիանց Արենա մարզադաշտում, որին հետևել է առաջին հանդիպումը՝ Գերմանիա-Շոտլանդիա։

Եվրոպայի 2024-ը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ:

Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։

Գերմանիան պատմության մեջ երկրորդ անգամ է ընդունում Հին Աշխարհամասի գլխավոր ֆուտբոլային մրցաշարը։ Այդ առումով ռեկորդակիրը Ֆրանսիան է՝ երեք անգամ։ 

 

725