Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է

Հունիսի 17-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Ջերմուկ-Գնդեվանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ժայռաբեկորների քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քարաթափման հետևանքով տուժածներ չկան:
Ճանապարհը փակվել է Մ2 Գնդեվանք-Ջերմուկի հին ճանապարհի 3-րդ կմ հատվածում։
17 Հունիս, 2024 19:19
382