Անտառային հրդեհներ Թուրքիայում. Դարդանելի նեղուցը մասամբ փակ է նավերի համար

Համաշխարհային ծովային նավնգնացության համար առանցքային նշանակություն ունեցող Դարդանելի նեղուցը Թուրքիայում փակ է հյուսիս-հարավ երթևեկության համար։ Պատճառը Թուրքիայի Չանաքքալե նահանգում բռնկված անտառային հրդեհներն ու դրանց հետևանքով ծխի աճն ու տեսանելիության նվազումն է։
Հրդեհի մարմանը ներգրավվել է 9 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, 94 մեքենա և 540 հրշեջ։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ «նավերի երթևեկությունը Դարդանելով ժամանակավորապես դադարեցվել է հյուսիս-հարավ ուղղությամբ՝ շարունակվող անտառային հրդեհի պատճառով։ Նավերի երթևեկությունը շարունակվում է հարավից հյուսիս»։
19 Հունիս, 2024 21:34
409