Կոտայքի մարզի Զառ գյուղում նոր դպրոց կկառուցվի: Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացրեց, որով Զառ գյուղի Պ․ Հարությունյան փողոց 1  հասցեում գտնվող 1․28555 հեկտար մակերեսով հողամասը նվիրատվությամբ փոխանցվում է  Հայաստանի Հանրապետությանը՝  նոր դպրոց կառուցելու նպատակով։

Հաշվի առնելով, որ նվիրատվության իրավունքով փոխանցվող հողամասի վրա ներկայումս կառուցվում է դպրոց՝ նախագծի 3-րդ կետով սահմանվել է, որՀՀ քաղաքաշինության կոմիտեի կեղմից հողամասի վրա կառուցվող դպրոցի կառուցման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի (դպրոցի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն)  փաթեթը կտրամադրվի Կոմիտե՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար։

175