Հունիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս Սևանի թերակղզու տարածքում կանգնեցրել են «Հոնդա» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ 31-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Պարեկների պահանջով երևանցի 29-ամյա ուղևորը կիսով չափ դատարկել է գրպանների պարունակությունը և դիմել փախուստի: Պարեկները հետապնդել և ձերբակալել են նրան: Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մետ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ, իսկ փամփուշտատուփը լիցքավորված էր 8 փամփուշտով: Նա հայտնել է, որ ատրճանակը գտել է Դիլիջանի սարերում ձիով զբոսնելու ընթացքում:
29-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

138