Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Պետության վարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ որոշումը հիրավի պայմանավորված է «երկու պետություն» սկզբունքով կարգավորմանն աջակցելու, մարդկային մեծ կորուստների հանգեցնող իրավիճակի հանգուցալուծման կարևորության հարցում հետևողական դիրքորոշմամբ:
Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերի:
24 Հունիս, 2024 23:03
677
Պաղեստինի պետնախարարը ՀՀ ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Գազայում տիրող իրավիճակի շուրջ պաղեստինյան կողմի գնահատականները
27 Մայիս, 2025 11:46
Պաղեստինի դրոշով ակտիվիստը 16 ժամ է անցկացրել Բիգ Բեն-ի վրա
09 Մարտ, 2025 22:53
Գազայի հատվածում ավելի քան 2 միլիոն պաղեստինցի սոված է, սննդի հասանելիություն չկա
09 Մարտ, 2025 13:46