Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 24-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 3, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական ունեցվածքի գողության, շորթման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, արգելված բույսեր, թփեր աճեցնելու, փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, կանխամտածված սնանկության, դատական ակտը չկատարելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և պետական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

95