Չզեկուցվող հարցերի շրջանակում մենք մարզերում նաև մի շարք ծրագրեր ֆինանսավորեցինք: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գյուղերում էլ պետք է լինեն զբոսայգինե,ր և մենք մի քանի գյուղում արդեն հիմնադրել ենք զբոսայգիներ, որը բովանդակայն փոփոխություն է»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը, դիմելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, բարձրացրեց ատեստավորման հետ կապված հարցեր, որոնք իրեն ուսուցիչներն են ներկայացրել:

Նախարարը հայտնեց, որ գործընթացը էլեկտրոնային եղանակով են իրականացնելու:

«Մենք պետք է սկզբունքային որոշում կայացնենք՝ ում համար է դպրոցը»,-ասաց նա և նշեց, որ դպրոցը երեխայի համար է։

«Դպրոցը բուլկի արտադրողի, ջեմ արտադրողի համար չի, դպրոցը էլեկտրիկի, սանտեխնկի համար չի, դպրոցը նույնիսկ ուսուցչի, տնօրենի համար չի, դպրոցը երեխայի համար է»,- ասաց նա և նշեց, որ մյուսները երեխային սպասարկող անձնակազմ են:

 

 

468