Վրաստանը կարևորագույն խաղում 2:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին՝ պատմական հաղթանակ գրանցելով։ Այս արդյունքով Վրաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և հասավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, անդրադառնալով խաղին, նշում է․

«Անհավանական հույզեր են։ Տղաները մեզ իրական հրաշք պարգևեցին, նրանցից յուրաքանչյուրը արժանի է ավելիին, քան շնորհակալությունն է։ Նրանք պայքարեցին մինչև վերջ, ու բացի հաղթանակից, նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ վրացիները ֆուտբոլային տաղանդ ունեն»։

306