Հայէկոնոմբանկը ս/թ հունիսի 14-ից հոկտեմբերի 31-ը հանդես է գալիս
բաժնետոմսերի հրապարակային առաջարկով. թողարկվել է 373,135
սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 5,360 ՀՀ դրամ շուկայական
(ձեռքբերման) արժեքով (անվանական արժեք՝ 2,080 ՀՀ դրամ), արժեթղթերի
ընդհանուր ծավալը շուկայական արժեքով կազմում է 2,000,003,600 ՀՀ դրամ
(անվանական արժեք՝ 776,120,800 ՀՀ դրամ):

Բաժնետոմսեր կարող են ձեռք բերել բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական
անձինք Երեւան քաղաքում եւ մարզերում գործող բանկի թվով 54 մասնաճյուղից:

Բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքը անշեղորեն աճում է. վերջին 3 տարիներին (31.12.2020թ. համեմատ 31.12.2023թ.) բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքը աճել է մոտ 40%-ով (հաշվարկված բաժնետոմսերի համադրելի* գներով), ինչն էլ զուգակցվում է շահաբաժինների ամենամյա վճարման քաղաքականությամբ՝ մեծապես կարևորելով ինչպես բաժնետերերի պահանջները, այնպես էլ բանկի արդյունավետ զարգացումը, որը դարձյալ նպաստելու է բաժնետերերի շահերին: Բանկը շահաբաժիններ է վճարում իր բաժնետերերին արդեն 10-րդ տարին անընդմեջ: Այս ամենը խոսում է բաժնետոմսերի գրավչության մասին:

Թեև ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, բաժնետոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր՝ պայմանավորված հաշվեկշռային (շուկայական) արժեքի փոփոխությամբ, սակայն նշված ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի՝ շնորհիվ բանկում ներդրված ռիսկերի կառավարման արդյունավետ մեխանիզմների:

Բաժնետերերին հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ստանալ տարեկան
շահաբաժին, այլեւ մասնակից դառնալ բանկի կառավարմանը՝ մաս կազմելով
իրականացվող մի շարք նախագծերին: Հայէկոնոմբանկի նկատմամբ
ձեւավորված վստահության մասին է վկայում բաժնետերերի աճող քանակը,
որոնց թիվը մոտենում է 7,000-ին:

Հայէկոնոմբանկը, լինելով բանկային համակարգի կազմավորման
ակունքներում, ավելի քան 30 տարիների ձեռք բերած փորձի շնորհիվ տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը շուկայում՝ ապահովելով
ֆինանսական ցուցանիշների կայուն աճ:

Միայն վերջին երեք տարիների ընթացքում.

 Բանկի ակտիվներն աճել են 45%-ով՝ կազմելով մոտ 465 մլրդ դրամ
 Պարտավորությունները՝ 45%-ով՝ կազմելով ավելի քան 404 մլրդ դրամ
 Հաճախորդներին տրված վարկերը՝ 51%-ով՝ կազմելով ավելի քանի 291
մլրդ դրամ
 Ընդհանուր կապիտալը՝ 45%-ով՝ կազմելով մոտ 61 մլրդ դրամ
 2023թ. բանկի տարեկան զուտ շահույթը կազմել է մոտ 5 մլրդ դրամ

Հարկ է նշել նաեւ Հայէկոնոմբանկի կողմից կորպորատիվ
պատասխանատվության դերի արժեւորումը. միայն 2023թ-ին բանկը մոտ 210մլն դրամ է ուղղել սոցիալական եւ բարեգործական ծրագրերի իրականացմանը, իսկ օրերս հայտարարարվեց նաեւ Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ծանր հետեւանքներից տուժած բնակիչներին 100 մլն դրամի աջակցության տրամադրման մասին:
Հայէկոնոմբանկի 2023թ. ձեռքբերումներին առավել մանրամասն կարող եք
ծանոթանալ տեսանյութում:

Ազդագիրը գրանցվել է ԿԲ կողմից եւ ազդագրի լրացման հետ հրապարակված է
Բանկի ինտերնետային կայքի «Սեփականատերեր» բաժնի «Ազդագիր»
ենթաբաժնում, (https://www.aeb.am/uploads/azdagir_bajnetoms10.pdf,
https://www.aeb.am/uploads/azdagri_lracum.pdf ), www.azdarar.am կայքում եւ
հասանելի է Հայէկոնոմբանկի գլխամասում՝ ք. Երեւան, Ամիրյան 23/1 հասցեում:

* (2023թ. ապրիլի 21-ին Բանկի բաժնետերերի հեռակա քվեարկությամբ արտահերթ
ժողովում որոշվել է իրականացնել Բանկի սովորական բաժնետոմսերի բաժանում՝ 1
բաժնետոմսը 5 բաժնետոմս համամասնությամբ, որի արդյունքում, 1 բաժնետոմսի
անվանական արժեքը նվազեցվել է 5 անգամ՝ 10,400 դրամից հասնելով 2080 ՀՀ դրամ:
Հաշվեկշռային արժեքի աճը համադրելի գներով հաշվարկելու համար 31.12.2020թ.
հաշվեկշռային արժեքը համամասնորեն նվազեցվել է համաձայն վերոնշյալի:

 

396