Հուլիսի 2-ի առավոտյան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև՝ նրա առաջին այցը երկար տարիների ընթացքում։ Այս մասին գրում է  Guardian-ը։

Հաղորդվում է, որ Հունգարիայի վարչապետի ավտոշարասյունը բազմաթիվ մեքենաներով ժամանել է իր երկրի դեսպանատուն։

Հրապարակումը հիշեցնում է, որ Օրբանը չի եկել Ուկրաինա ոչ Վլադիմիր Զելենսկու կառավարման ժամանակ, ոչ էլ նախորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի օրոք։
Օրբանը վերջին անգամ Կիև է այցելել 2012 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Յանուկովիչի հետ հանդիպումների համար:

Guardian-ի զրուցակիցները Բուդապեշտից նշել են նաև, որ Օրբանը Կիևում պետք է հանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կիևի աղբյուրը հաստատել է այցի պլանները։

 

 

169