Օրբանը Զելենսկիին առաջարկել է դադարեցնել կրակը, ապա գնալ բանակցությունների:

«Ես խնդրել եմ պարոն նախագահին մտածել, թե արդյոք հնարավոր կլինի դադարեցնել կրակը և հետո շարունակել բանակցությունները»,- ասել է Հունգարիայի վարչապետը Կիևում մամուլի ասուլիսում:

Զելենսկին այս առաջարկին հրապարակավ չի արձագանքել:

Հանդիպումից հետո պետությունների ղեկավարները հայտարարել են նաև, որ պայմանավորվել են աշխատել երկկողմանի խնդիրների լուծման վրա: Ղեկավարները պայմանավորվել են նաև Բուդապեշտի հաշվին Հունգարիայում բացել առաջին ուկրաինական դպրոցը։

187