ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում հուլիսի 2-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևանի բնակիչ 39-ամյա Գագիկ Հ․-ն իր մոտ պահում է ապօրինի զենք ու զինամթերք և երբեմն էլ կրում է այն։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի երկրորդ բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գագիկ Հ․-ն գտնվել է Երևան քաղաքի Արամի և Աբովայն փողոցների խաչմերուկում, որտեղ էլ ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով քրեական հետախույզները ձերբակալել  են նրան և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել։ Նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով և մոխրացված հետքերով կաթուցիչ, ինչպես նաև՝ ծալովի դանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ 

Կայքի տեղեկություններով՝ Գագիկ Հ․-ն նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ սպանության համար և Քանաքեռում հայտնի է որպես քրեական հեղինակություն։

339