Դպրոցի նկուղում զինամթերք է հայտնաբերվել․ երեխաները տարհանվել են
Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում գործող թիվ 37 դպրոցի նկուղային հարկում կասկածելի զինամթերք է հայտնաբերվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռազմամթերքը հայտնաբերվել է դպրոցը հիմնանորոգող աշխատակիցների կողմից։ Տեղում դպրոցի ուսուցչական կոլեկտիվը տարհանել է աշակերտներին։ Կատարվում է ուսումնասիրություն:
24 Փետրվար, 2023 19:51
877