Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։

«Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր Սուրիկ Խաչատրյան) Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս նկատմամբ բերված կալանքի միջնորդությունը մերժեց (առանց որևէ խափանման միջոց ընտրելու)»,- հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Հիշեցնենք, որ ՔԿ-ից երեկ հայտնել էին, թե ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Նշենք, որ հակակառուպցիոն դատարանից հայտնել են, որ դատարանը Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալնաքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել։

344