
Բացի հարազատ եղբորիցս, ով մարտական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 28-ից՝ Մեխակավանից (Ջեբրայիլից) սկսած, ութ եղբայր եմ ունեցել, ովքեր գտնվել են ռազմաճակատի տարբեր թեժ հատվածներում: Իսկ հորաքրոջս թոռը նշանի մատանին մատին զոհվել է: Նրանց և բազմաթիվ ընկերներիս համար ամեն օր ունեցածս ապրումներն ու կորստի ցավը միայն ես եմ զգացել: Իր ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը
«Գրառումներիս ժամանակ միշտ ազնիվ եմ եղել, մինչդեռ ճշմարտությունը չընդունել ցանկացողները հաճախ քննադատության թիրախ են դարձրել ինձ:
Ինձ դավաճան անվանող «համարձակները» պետք է կարողանան, անկախ հոգեվիճակից, ուղիղ նայել ճշմարտության աչքերին և իրերը կոչել իրենց անուններով»,- գրել է խոսնակը:
Վահրամ Պողոսյանը անդրադառնալով իր աշխատանքին նշել է, որ ինքն իր համեստ աշխատանքն է կատարում, բայց եթե դրանով դարձել է մարդկանց աչքի փուշը, կարող է անվարան հրաժարվել դրանից: Իսկ ազնվությանս ու սկզբունքայնությանս մասին իրեն ճանաչողները հաստատ կվկայեն: