Խոսքը մի քանի տրիլիոն դրամի մասին է․ ԿԳՄՍ նախարարը՝ ակադեմիական քաղաքի կառուցման մասին
Խոսքը մի քանի տրիլիոն դրամի մասին է. այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան կարժենա ակադեմիական քաղաքի կառուցումը։
«Ակնհայտ է, որ այստեղ պետությունը չի պատկերացնում ծրագրի իրականցումը միայնակ։ Ներդրումային ծրագիր ենք հենց այս պահին ամբողջացնում։ Բավական մեծ հետաքրքրություն կա մասնավորի հետ համագործակցության, ինչը մեր առաջիկա անելիքներից է լինելու»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե կոնկրետ որտեղ կլինի քաղաքը, Անդրեասյանն ասաց, որ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Երեւանի 17-րդ թաղամասի հարակից հատվածում կա բավականին մեծ տարածք՝ շուրջ 680 հեկտար, որը կարող է տեղավորել այն ամենը, ինչը ակադեմիական քաղաքի շրջանակներում հնարավոր է տեղավորել։
09 Հուլիս, 2024 21:05
1017
Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները
13 Սեպտեմբեր, 2026 11:45
Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. Անդրեասյան
28 Օգոստոս, 2026 13:47
Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին
24 Հուլիս, 2026 17:01
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Թորոսյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12 Հոկտեմբեր, 2026 14:27
Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ
11 Հոկտեմբեր, 2026 13:00
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
11 Հոկտեմբեր, 2026 11:13