Ադրբեջանը ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ. խորհրդարանի խոսնակ
Ադրբեջանը ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ, հայտարարել է երկրի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի X-րդ խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում։
«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ խրախուսում է երկխոսությունը, համագործակցությունն ու համերաշխությունը, մասնավորապես, այն վերաբերում է ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությանը», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
ԲՐԻԿՍ խումբը հիմնադրվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից, իսկ Հարավային Աֆրիկան միացել է 2011 թվականին։ 2024 թվականի հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձել են խմբի լիիրավ անդամներ։
11 Հուլիս, 2024 21:49
705
Ադրբեջանի հեռարձակման խորհուրդը դատապարտել է Իրանի և Թուրքիայի կողմից երկրի դեմ տեղեկատվական հարձակումները
14 Հոկտեմբեր, 2026 12:16
Հանգիստ թողեք կանանց, տվեք նրանց ազատություն՝ ընտրելու իրենց հագուստը․ Քըլըչդարօղլուն՝ Ադրբեջանին
14 Հոկտեմբեր, 2026 11:58
Բաքվում հիջաբ կրելու արգելքի դեմ ցույցերի հետևանքով տասնյակ մարդիկ են ձերբակալվել
12 Հոկտեմբեր, 2026 17:21