Մեծ Բրիտանիան Ուկրաինային կհատկացնի գրեթե երեք միլիարդ դոլար՝ սպառազինության համար
Ուկրաինան և Մեծ Բրիտանիան վարկային համաձայնագիր են ստորագրել Կիևին 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,6 միլիարդ դոլար) հատկացնելու մասին՝ Ուկրաինայի զինված ուժերի համար զենք գնելու համար, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
«Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 2 միլիարդ ֆունտ ստեռլինգի վարկային պայմանագիր՝ Ուկրաինայի պաշտպանական կարիքները ֆինանսավորելու համար»,- ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ և շահավետ տոկոսադրույքով։ Գումարի նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի երկու երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը։
19 Հուլիս, 2024 21:11
957
Զելենսկին մարտի դաշտում շունչ քաշելու հնարավորության չի արժանացել․ Լավրով
12 Հոկտեմբեր, 2026 14:50
Ռուսաստանը ձգտում է երկարաժամկետ խաղաղության․ Պեսկովը՝ Զելենսկու 60-օրյա հրադադարի առաջարկի մասին
12 Հոկտեմբեր, 2026 14:26
Թրամփը շատ զայրացած է․ նա ակնկալում է, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ զինադադարը․ Axios
12 Հոկտեմբեր, 2026 12:13