Արարատի մարզում 38-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի
Oգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Վազգեն Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել հեծանիվ վարելիս նույն գյուղի բնակիչներ 14-ամյա Արսեն Ս.-ին և նշված հեծանվի հետնամասում նստած 8-ամյա Ռուբեն Խ-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:
Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
05 Օգոստոս, 2024 15:00
505
Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին. կան վիրավnրներ
16 Օգոստոս, 2026 23:26
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09 Օգոստոս, 2026 18:11
Վեդին երբեք անտեր չի եղել, ինձնից հետո էլ անտեր չի լինելու․ Գարիկ Սարգսյան (տեսանյութ)
02 Օգոստոս, 2026 13:41