InfoPort.am-ը շարունակում է իր հետաքննությունների շարքը կապված մամուլում և սոցիալական ցանցերում լայն տարածում գտած «սկանդալային» այն հրապարակումների հետ, ըստ որոնց ՀՀ ՊՆ պարբերաբար տարբեր «կոռուպցիոն սխեմաների միջոցով շուկայականից թանկ գներով ձեռք է բերել անպիտան և հին զենք և զինամթերք»:

Այս անգամ մենք կանդրադառնանք մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, ըստ որի, ՀՀ ՊՆ-ն ձեռք է բերել իբրև թե «անպիտան և շարքից դուրս եկած» 20 մմ-ոց երեք փողանի գնդացիրները: InfoPort.am-ի տրամադրության տակ են հայտնվել ձեռք բերված գնդացիրների լուսանկարները, ինչպես նաև դրանց կիրառման մասին վկայող տեսանյութեր:

Ինչպես արդեն նշել էինք, ըստ մեր պաշտպանական ոլորտի աղբյուրների, Արցախի Պաշտպանության բանակը պատերազմի նախօրեին այս զենքերի նոր խմբաքանակ խնդրել, քանի որ դրանք ԱԹՍ-ների դեմ որպես հակամիջոց բավականին էժան են և աշխարհում լայնորեն կիրառելի, սակայն մատակարար ընկերությունը այլևս չի կարողացել հայթայթել դրանցից:

4452