Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միջազգային գնումների կանոնի համաձայն՝ Վրաստանում ավտոճանապարհների կառուցման մրցույթ է հայտարարվել դեպի Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ, հայտնել Է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:

Այն վերաբերում է Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո արագընթաց ճանապարհների կառուցմանը, որոնք Արևելք-արևմուտք և Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքների մաս են կազմում և Վրաստանը կապում են Ադրբեջանի ու Հայաստանի սահմանների հետ:

Նախագծի համաձայն՝ ընդհանուր առմամբ կառուցվելու է 61,3 կմ երկարությամբ բետոնե չորս գոտի արտաքին լուսավորության համակարգով, 26 կամրջով և 11 տրանսպորտային հանգույցով, որոնք կհամապատասխանեն ճանապարհային անվտանգության բոլոր անհրաժեշտ միջազգային պահանջներին։

Շինարարական աշխատանքները կսկսվեն 2025 թվականին, իսկ բոլոր չորս հատվածների շինարարությունը փուլ առ փուլ կավարտվի աշխատանքների մեկնարկից 30 ամիս հետո։

Ծրագիրը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի և Վրաստանի կառավարության համաֆինանսավորմամբ, որի համար բանկը 250 մլն եվրոյի վարկ է հատկացրել։

Գլխավոր ճանապարհի հատվածների նախագծման աշխատանքներն իրականացրել է հոլանդական ընկերությունը՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսական աջակցությամբ։

435