Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց 18) կկայանա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմը նկարահանել է «Քաղաքակրթական կամուրջներ» կրթամշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ֆիլմի մտահղացման հեղինակ և ռեժիսոր` Վիվիեն Բաստաջյան, սցենարի հեղինակներ` Աստղիկ Սիմոնյան և Վիվիեն Բաստաջյան, բեմադրող օպերատոր` Վահագն Տեր-Հակոբյան, կոմպոզիտոր` Արա Թորոսյան, նկարիչ` Մադլեն Խաչատրյան, ֆիլմի խորհրդատու` Դավիթ Մուրադյան: Գլխավոր դերակատարներ` Վիվիեն Բաստաջյան, Արամ Կարախանյան, Դանիել Գեղամյան:
Ֆիլմը գեղարվեստական բացահայտում է Փարաջանով մարդու և արվեստագետի մասին, ինչպես նաև գեղարվեստական վարկած, թե ինչով է Փարաջանովը համամարդկային: Սա մի ճանապարհորդություն է կինոմոգի աշխարհում, որը սովորեցնում է ապրել, ստեղծագործել և սիրել: Ֆիլմը եզակի է իր ժանրային և ռեժիսորական լուծումներով: