Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում կքննվի սեպտեմբերի 24-ին. այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՍԴ հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովներն ստորագրեցին կանոնակարգը։ Նաև հրապարակվեց տեքստը, որը կառավարությունը հաստատել և ուղարկել է ՍԴ։

477