Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ծրագրում է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Իր հերթին, Bloomberg-ի զրուցակիցները նշել են, որ Զելենսկին ԱՄՆ այցի ընթացքում պնդելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, տնտեսական և անվտանգության համաձայնագրերին, ինչպես նաև Կիևին ավելի առաջադեմ սպառազինությունների շարունակական մատակարարմանը։
Հրատարակությունը նշում է, որ Ուկրաինայի առաջնորդը սեպտեմբերի վերջին պետք է ներկայացնի ուկրաինական հակամարտության իր ծրագիրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման ժամանակ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նույնպես չի բացառել հաջորդ շաբաթ Նյու Յորքում Զելենսկու հետ իր հանդիպումը։
«Հավանաբար՝ այո»,- լրագրողների հարցին պատասխանել է նա։