Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամրջի տարածք, որտեղ շարունակվում են կամրջի վերականգնման աշխատանքները։

Հիշեցնենք, որ 2022 թ․ նոյեմբերի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել էր համագործակցության  հուշագիր՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքներն իրականացվում են բարերարի միջոցներով՝ ԿԳՄՍ նախարարության վերահսկողությամբ։ Տեղում վերականգնման նախագծի հեղինակը և բարերարի ներկայացուցիչը ներկայացրել են իրականացված աշխատանքները, քննարկվել են ընթացիկ մասնագիտական հարցեր։ Նախատեսվում է վերականգնման աշխատանքներն ավարտել 2025 թվականին։

290