Ավելի շատ տխրեցի, երբ Մխիթարյանը չգրավեց դարպասը. Ինձագի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ գրանցած ոչ-ոքին:
«Ես շնորհակալություն հայտնեցի տղաներին, նրանք հիանալի աշխատանք կատարեցին: Իմ ֆուտբոլիստներն արեցին այն, ինչ ես խնդրել էի: Մենք գիտենք, թե ինչի է ընդունակ «Մանչեսթեր Սիթին», այդ պատճառով էլ տրամադրվեցինք մինչև վերջ:
«Ինտերը» նաև պահեր ստեղծեց: Դարմիանը չհարվածեց դարպասին, որովհետև թիկունքում լսել էր Բարելայի ձայնը, բայց ես ավելի շատ տխրեցի, երբ Մխիթարյանը չգրավեց դարպասը»,- 48-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
20 Սեպտեմբեր, 2024 16:52
468