Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«7 տարվա ընթացքում մոտ 600 միլիոն դոլարի ներդրում է արվել, և դրա արդյունքում գոնե հոսանքազրկումների թիվը պակասի՝ ավելանում է, ինչպե՞ս է այդպես ստացվում: Եվ հետո՝ տրամաբանությունն է անհասկանալի, մարդը բաժանորդ է դառնում, որպեսզի ՀԷՑ-ից ապրանք գնի, մի հատ էլ մարդուն ասում են՝ բաժանորդ դառնալու համար պետք է 700 հազար դրամ վճարես»․ Այս մասին Ազգային ժողովում ընթացքող «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին:

Բաղրամյանն արձագանքելով ասաց. «Եկեք հասկանանք, եթե ուզում ենք բոլորս վճարենք այդ շենքի էլեկտրամատակարարման միացման համար, եկեք բոլորս իրա համար գումար վճարենք, ես դա տրամաբանական չեմ համարում, որովհետև կարող է կառուցապատվող շենք չի, գործարան է, կամ սարի վրա առանձնատուն է կառուցվում, բոլո՞րս դրա ներդրումները վճարենք: Վաղը կարող ենք միացման վճարները սահմանել զրո, ՀԷՑ-ի համար եթե միացման վճարները զրո դնենք, ծափ կտա»:

Մկրտչյանն արձագանքելով ասաց, որ նորմալ չի համարում, որ ինչպես «պտտվում» ենք՝ քաղաքացին պետք է վճարի. «Իսկ ՀԷՑ-ին դուք հարցրել եք՝ այդ 600 միլիոն դոլարը արդյունավե՞տ ես ծախսում, եղբայր: Մենք բնակավայրեր ունենք թեթև քամու պարագայում ամբողջ գյուղը հոսանքազրկվում է: Մարդու 300 հազար դրամանոց տեխնիկան շարքից հանում ենք, ասում՝ համեցեք, 2,500 դրամ քեզ դրա դիմաց»:

1439