Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վաղը՝ սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, կհանդիպի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։

Այս մասին հայտնում է ERT-news հունական հեռուստաալիքը՝ հղում անելով Հունաստանի կառավարության աղբյուրներին։

«Հանդիպումից հետո մենք կգնահատենք իրադարձությունները և կդիտարկենք հարցերի խորությունը, որոնք կարելի է զարգացնել:

Նման բուռն ժամանակներում, երբ Մերձավոր Արևելքում ավելի ու ավելի շատ ճգնաժամեր են ի հայտ գալիս, այն փաստը, որ մենք կարող ենք քննարկել, նպաստել դրական օրակարգին և խուսափել էսկալացիայից, դրական ձեռքբերում է», - ընդգծել են աղբյուրները:

Բացի այդ, նրանց խոսքով, հանդիպմանը կբարձրացվի Կիպրոսի հարցը։

«Մենք զգուշավոր լավատեսորեն ենք տրամադրված բանակցությունների վերսկսման հարցում», - ընդգծել է Հունաստանի կառավարությունը։

Ակնկալվում է, որ երկու առաջնորդները կքննարկեն նաև փախստականների և ներգաղթյալների հրատապ հարցը։

407