Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների միջտարածաշրջանային և անդրսահմանային համագործակցության խորհրդի 13-րդ առցանց նիստին։

 

Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, նիստի սկզբում համաձայնեցվել է 8 կետից բաղկացած օրակարգը, այնուհետև մասնակից պետությունների ներկայացուցիչները խոսել են միջտարածաշրջանային համագործակցության 2023 թվականի և ընթացիկ տարվա ձեռքբերումների մասին։

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն իր ելույթում նշել է, որ 2024 թվականի ընթացքում համագործակցությունը զարգանում էր հատկապես Ղազախստանի Հանրապետության հետ։ Նա ընդգծել է, որ Հայաստանի համար այդ հարաբերությունների ակտիվացման համար կարևոր հանգամանք էր Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը մեր երկիր 2024 թ. ապրիլին։ Տերտերյանը հիշեցրել է, որ հենց այդ ժամանակ է ստորագրվել Արմավիրի մարզի և Մանգիստաուի մարզի «Համայնքների միջև համագործակցության մասին» հուշագիրը։ Համանուն հուշագիր է ստորագրվել նաև Վանաձոր և Շիմքենդ քաղաքների միջև։

 

ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է նաև 2023 թվականի ձեռքբերումները՝ ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության առումով։

226